Օտարերկրացին, ով Շանհայի մետրոյում կորցրել է գիտակցությունը, ուղեւորների շրջանում խուճապ է առաջացրել, որոնք տարբեր կողմ են վազել՝ առանց անգիտակից վիճակում գտնվող տղամարդուն օգնություն ցուցաբերելու:

Տեսահսկման խցիկներն արձանագրել են, թե ինչպես է զբոսաշրջիկը կորցրել գիտակցությունն ու գլուխն իջեցրել կողքը նստած կնոջ ուսին: Նա մի քանի վայրկյան մնացել է նստարանի վրա, իսկ երբ գնացքը կանգ է առել, գետնին է ընկել: Նրան նկատած ուղեւորները հաշված վայրկյանների ընթացքում լքել են վագոնը: Փախել են նաեւ հարեւան երկու վագոնների ուղեւորները:

Ավելի վաղ երկրում լուրեր էին տարածվել Էբոլա համաճարակի վտանգի, ինչպես նաեւ այն մասին, որ Էբոլան մարդկանց զոմբիացնում է:

Չինական պետական «Սինխուա» գործակալությունը ստիպված է եղել հանդես գալ պարզաբանումներով, որ «Էբոլայից մահացած մարդիկ մահից մի քանի ժամ կամ օր հետո չեն արթնանաում, չեն կծում կենդանիների կամ մարդկանց», քանի որ «այդպես միայն ֆիլմերում է լինում»: