Արցախում վաղաամկետ դադարեցվել են հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանի լիազորությունները: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ համապատասխան հրամանագիրը Բակո Սահակյանը ստորագրել է հունիսի 16-ին՝ հաշվի առնելով Վաչե Ադամյանի ներկայացրած դիմումը՝  այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: