China Telecom կապի խոշորագույն չինական օպերատորը սոցիալական կայքում պատմել է iPhone 6-ի բնութագրիչների, ինչպես նաեւ ՉԺՀ-ի տարածքում դրա վաճառքի պայմանների մասին, հաղորդում է Forbes-ը:

Մասնավորապես, չինական օպերատորը նշում է, որ նոր հեռախոսը կաջակցի երկի տարածքում գոյություն ունեցող բոլոր ցանցերը (WCDMA, CDMA2000, GSM, и CDMA1X): Այն կվաճառեն առանց օպերատորի հետ գործարք կնքելու՝ գնորդը ինքը կորոշի՝ ինչպիսի սիմ-քարտով օգտվել, հաղորդում է Gazeta.ru-ը:

Առավել հետաքրքրական են նոր iPhone-ի պրոմո-նկարներըները՝ դրանցում այն ներկայացված է երեք գունային լուծումներով՝ ոսկեգույն, սեւ եւ արծաթագույն: Բացի այդ, iPhone-ի նոր մոդելում, եթե պատկերը կեղծ չլինի, անկյունները կլորացված կլինեն:

Արդյունքում, Apple-ի նոր արտադրանքի մասին տեսագրությունը հեռացվել է Weibo-ից:

Ենթադրվում է, որ Apple-ի կողմից նոր սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա 2014թ. սեպտեմբերի 9-ին Կուպերտինոյում գտնվող ընկերության շտաբ-բնակարանում: