Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդին Ուկրաինայի պետական դրոշի բարձրացման հանդիսությունից հետո, հանդիսավոր աղոթքի ժամանակ ուշաթափվել է:

Նշվում է , որ նախագահի որդին սայթաքել է եւ ընկել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի վրա: Ավելի ուշ, տղան ուշքի է եկել եւ վերադարձել տաճար:

YouTube-ում տեղադրված տեսանյությում երեւում է, որ տղան փորձում է ծնողներին հաղորդել վատ ինքնազգացողության մասին, սակայն նրանք ոչ մի կերպ չեն արձագանքել, մինչեւ իրենց որդու վայր ընկնելը:

Օգոստոսի 23-ը Ուկրաինայում նշվում է Ազգային դրոշի օր, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ, Պորոշենկոն պետական դրոշի բարձրացման ժամանակ հայտարարել էր, որ լեզվային սկզբունքով երկրի բաժանումը անհնար է: