Իրանն ԱԷՄԳ-ի  տեսուչներին թույլ չի տվել այցելել Փարչինի ռազմական օբյեկտ,  շաբաթ օրը հայտարարել է երկրի պաշտպանության նախարար  Հուսեյն Դեհգանը, փոխանցում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԷՄԳ-ը կարծում է, թե Փարչինի ռազմաբազայում՝ Թեհրանից 30 կմ հարավ-արեւելք, տեղակայված է ատոմային օբյեկտ: 2005թ.-ից գործակալությունը քանիցս փորձել է հասնել այդ տարածքում տեսչական ստուգման, սակայն իշխանությունները մշտապես մերժում են՝ հիմնավորելով, որ Փարչինում ռազմական նշանակության ձեռնարկություններ կան, որոնց գործունեությունը Իրանի միջուկային ծրագրի հետ կապ չունի եւ որոնք միջազգային գործակալության տեսչական ստուգումներ անցկացնելու համաձայնագրից դուրս են:

Ավելի վաղ ԱԷՄԳ-ի փորձագետները հայտարարել էին, որ արբանյակային լուսանկարներ ունեն, որոնց վրա կարելի է Փարչինում հողային ծավակուն աշխատանքներ տեսնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: