Բեռի մասին համապատասխան փաստաթղթեր չունենալու պատճառաբանությամբ «Յաբլոկո» կուսակցության պետերբուրգյան գրասենյակի մոտ բռնագրավվել է Բորիս Նեմցովի՝ «Պուտին. Արդյունքներ. 10 տարի» խորագրով զեկույցի 100 հազարավոր օրինակներ տեղափոխող բեռնատարը։
Ինչպես հայտնել են ոստիկանությունում, գրքույկներ տեղափոխող բեռնատարը չի ունեցել համապատասխան անցագիր։ Բացի այդ, փաստաթղթերում որպես հրատարակչության վայր նշված է եղել Սմոլենսկը, իսկ հենց գրքուկների վրա՝ Մոսկվան։
Նեմցովի 1 մլն տպաքանակով զեկույցը քննադատում է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի 10 տարվա գործունեությունը իշխանության բարձրագույն էշելոններում։



























