Համացանցում  զվարճալի տեսագրություն է հայտնվել, թե ինչպես է չարաճճի բեւեռային դելֆինը խաղում երկու երեխաների հետ եւ փորձում վախեցնել նրանց:  Բրիտանական «Metro» թերթը գրում է, որ այդ պահին ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի «Mystic Aquarium»-ի խոշոր կաթնասունը հավանաբար խաղալու եւ զվարճանալու տրամադրություն է ունեցել:

«YouTube»-ի տեսագրությունում երեւում է,  թե ինչպես է մեծ ակվարիումում բեւեռային դելֆինը սլանում դեպի իրեն դիտող երեխաները եւ բացում  մեծ երախը, կարծես թե ցանկանում է կուլ տալ տղային եւ աղջկան: Նրանք ճչում են եւ հետ ցատկում: