Մասաչուսեթսում գտնվող NSRDEC գիտական կենտրոնի մասնագետները ստեղծել են մինի-հետախուզական սարքեր, որոնք կօգտագործվեն ամերիկացի զինվորականների կողմից, հաղորդում է AFP-ը: Այն հնարավորություն կտա ճշգրտորեն տեղորոշել հակառակորդի զորքերի գտնվելու վայրը եւ այլևս անհրաժեշտություն չի լինի մեծ չափսերի սարքավորումներ օգտագործել:
Սարքը ԱՄՆ ԶՈՒ վերազինման ծրագրի հետախուզական սարքավորումների կատարելագործման, չափսերի փոքրացման ու օպտիմիզացիայի բաղադրիչի մի մասը կկազմի:
Նման սարքավորմամբ զինված զինվորները կլինեն գործնականում անխոցելի ու նաև կփոքրանա նրանց կյանքի ու առողջության նկատմամբ վտանգի հավանականությունը:
Նշվում է, որ համանման, սակայն ավելի մեծ չափսերի սարք արդեն իսկ կիրառվում էր ամերիկյան զորքերում: Այն կոչվում էր Google Glass և իրենից ներկայացնում էր հետախուզական ադապտացված տեղորոշիչ սարք, ակնոցի տեսքով` մեծ հեռավորությունների վրա օբյեկտների նույնականացման ու տեղորոշման ծրագրային ապահովմամբ: Այն թույլ էր տալիս տեսնել նաև պատից այն կողմ: Այս մինի հետախուզական սարքերը արդեն թույլ կտան նաւե տեղորոշում իրականացնել խիտ անտառային կամ խիտ ծխի պայմաններում, որտեղ տեսանելիությունը զրոյական է:
Նախնական PD-100 Black Hornet մոդելը կշռում է ընդամենը16 գրամ ու տեղավորվում է մարդու ձեռքի ափի մեջ: Այն օժտված է նաև քսան րոպեանոց թռիչքային հնարավորությամբ ու կարող է հեռարձակել ու վերամշակել միանգամից երեք տարբեր ուղղություններից ստացված ինֆորմացիա:
2014թ. նոյեմբերին ամերիկացի հրամանատարների առջեւ տեղի կունենա գրպանի հետախուզական սարքերի շնորհանդեսը, իսկ 2015թ. սկզբին սարքերը կտրամադրվեն ամերիկյան զինվորներին:





























