Կրեմլի Մեծ Քարե կամրջի վրա 10 մետր երկարությամբ Ուկրաինայի դրոշ կախելու փորձի ժամանակ 5 հոգու ձերբակալել են: Այս մասին տեղեկացնում է «ՕՎԴ-Ինֆո»-ն:

«Եկատերինա Ռիժովան, Օլգա Ֆալեեւան, Նիկոլայ Գլուխինը, Վալերի Նադեժդինը եւ Պավել Կուզնեցովը ձերբակալվել են Մեծ Քարե կամրջի վրա, երբ փորձել են Ուկրաինայի դրոշ կախել: Բոլորին բերման են ենթարկել ՆԳՆ բաժանմունք»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ուկրաինացի ռուֆեր Գրիգորի Mustang Wanted-ն իր վրա էր վերցրել Կոտելնիչեսկի ափամերձ տարածքի բարձունքում ձողը մասամբ կապույտ ներկելու եւ ուկրաինական դրոշը պատկերելու պատասխանատվությունը:

Գործի մասնակից են նաեւ երկու երիտասարդ տղաներ եւ երկու աղջիկ, ովքեր շինության տանիքից պարաշյուտներով ցած են իջել: Նրանց սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում՝ «խուլիգանության» մեղադրանքով: