Ամերիկյան Օհայո նահանգի Մոնրո քաղաքում կայծակը ոչնչացրել է Հիսուս Քրիստոսի արձանը: Միջադեպի արդյունքում հուշարձանն ամբողջությամբ այրվել է: Կրակը հուշարձանից անցել  է թատրոնի շենքին, որը գտնվում էր մերձակայքում: Հրշեջներին, սակայն, հաջողվել է մարել այն:

Հիսուս Քրիստոսի վեց հարկանի շենքի բարձրության արձանը վառվել է ամբողջությամբ: Այն իրականացվել էր մետաղական կորպուսի վրա ամրացված պենոպլաստից եւ ծածկված էր ապակեպլաստիկի շերտով: «Արքաների արքա» անունը կրող քանդակը եղել է 19,8 մետր բարձրությամբ եւ 12 մետր լայնությամբ, կառուցվել էր Ցինցինատիից 6 կմ դեպի հյուսիս գտնվող Մոնրոյի եկեղեցու բակում: Հուշարձանը պատկերում էր Հիսուս Քրիստոսին վեր պարզած ձեռքերով:

Մոնրո քաղաքին հասցրած վնասը գնահատվում է 700 հազար դոլար: