Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պնդում է, որ իսրայելական «լրտեսական» անօդաչու ինքնաթիռ է կործանել Իրանի կենտրոնում գտնվող Նանթազ քաղաքի երկնքում, որտեղ գտնվում է ուրանի հարստացման գործարանը: Այնտեղ շուրջ 10.000 ցենտրիֆուգ կա: Այս մասին հաղորդում է «Newsru.co.il»-ը՝ վկայակոչելով իրականան «Ալ-Ալամ» հեռուստաալիքին:
Այս տեղեկության համաձայն՝ միջուկային օբյեկտին մոտեցող թռչող սարքին հարվածել է Իրանի ռազմաօդային ուժերի հրթիռը:
ԻՀՊԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ այդ ակցիան սիոնիստական ռեժիմի հերթական արկածախնդրությունն է, որին իրանական զինված ուժերն իրավունք են վերապահում պատասխանել:
Հաղորդագրության մեջ ոչինչ չի նշվում այն մասին, թե երբ է տեղի ունեցել միջադեպը: Իսրայելցի զինվորականները չեն մեկնաբանում այս տեղեկությունը:
Մինչ այդ, նախօրեին իրանական իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ չեն տվել այցելել Թեհրանի մոտակա Փարչինում գտնվող ռազմական օբյեկտ:





























