NASA-ն լրջորեն նախապատրաստվում է ոչ միայն Մարս թռիչքներին, այլեւ Կարմիր մոլորակում մարդկային մշտական բնակավայրերի ստեղծմանը: Ենթադրվում է, որ մարդիկ կապրեն փոքր, հեշտ շարժական տներում` ստեղծված մեղրախորիսխի սկզբունքով:
Նախագիծը ստացել է Queen B անվանումը: Queen B-ն նախատեսում է նշագրում Մարսի մեղրախորիսխ հիշեցնող բնակելի կացարանների վրա` հսկայական 3D-տպիչնեի օգնությամբ, հայտնում է Novate կայքը: Այդպիսի մեկ համալիրում լինելու է 11 շինություն` 10 վեցանկյուն հատվածներ Մարսի ապագա բնակիչների տարբեր կարիքների համար, եւ մեկ մեծ ընդհանուր սենյակ` հանգստի եւ շփման համար:
Առանձին հատվածներում կգտնվեն բնակելի երկու սենյակներ, խոհանոց, ճաշասենյակ, բանջարեղեն եւ մրգատու այգի, երկու լոգարան` զուգարաններով, գիտական լաբորատորիաներ, լվացքատուն: Ավելի վաղ NASA-ում հայտարարել էին, որ Մարսի գաղութացման համար շենքերը տպված կլինեն անիջապես այդ մոլորակի վրա` եռաչափ տպիչներով, որի համար պատասխանատու է լինելու MakerBot ընկերությունը:
Queen B բնակելի մոդուլները կառուցվելու են հատուկ ջերմակայուն նյութից, որը չի անցկացնում տիեզերական ճառագայթումը, սակայն կարող է պնդանալ նույնիսկ անօդ տարածությունում, որն արդիական է Կարմիր մոլորակի պայմանների համար:





























