Հոկտեմբերին չինացի ծրագրավորողները հանրությանը կներկայացնեն օպերացիոն նոր համակարգ: «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով ՉԺՀ-ի լրատվամիջոցներին, հայտնում է, որ չինական ծրագրային ապահովման շուկայում Microsoft- ի գերիշխող դիրքը «Նոր համակարգը սկզբում հասանելի կլինի միայն սեղանի համակարգիչների համար, իսկ ավելի ուշ այն հնարավոր կլինի հաստատել նաեւ սմարթֆոններում եւ մնացած բջջային սարքերում, - հայտարարել է Չինաստանի ինժեներական ակադեմիայի փորձագետ Նի Գուանանը, որը գլխավորում է նոր օպերատիվ համակարգի ծրագրավորողների թիմը: - Մենք մտադիր ենք մրցակցել Microsoft-ի, Apple-ի եւ Google-ի հետ»:

Նի Գուանանը խոստովանել է, որ ներկայումս նախագիծը միջոցներ չունի որոշ հետազոտություններ անցկացնելու համար: Սա արտասահմանյան ընկերությունների ստեղծած ծրագրերից հրաժարվելու Չինաստանի առաջին փորձը չէ:

Սեփական օպերացիոն համակարգերի նոր տեսակներ ստեղծելը ՉԺՀ-ում արագացել է ամերիկյան էլեկտրոնային գաղտնալսման ծրագրի վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո: