Sony ընկերությունը խոստովանել է, որ PlayStation խաղային համակարգի օնլայն-ցանցում աշխատանքի խափանումները պայմանավորված են հակերների գրոհով:

Ցանցը, այսպես կոչված DDoS-հարձակման պատճառով որոշ ժամանակ անհասանելի է եղել միլիոնավոր օգտատերերին:

PlayStation ցանցի վրա գրոհի հետ միաժամանակ, ԱՄՆ-ում միջադեպ է տեղի ունեցել ինքնաթիռի հետ, որում գտնվել է Sony-ի բարձրաստիճան ղեկավարներից մեկը:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, «անվտանգության նկատառումներով» ինքնաթիռը հարկադրված է եղել թռիչքի ժամանակ փոխել երթուղին:

Հակերների խմբավորումներից մեկը իր վրա է վերցրել այս միջադեպի պատասխանատվությունը: Sony-ում այդ հայտարարությունը դեռեւս չեն մեկնաբանել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: