Իսլամական աշխարհում հայտնվել է առաջին «կանաչ» մզկիթը: Այն գտնվում է Դուբայում եւ տեղավորում է 3500 մարդու: «Խալիֆա աթ Թաջեր» մզկիթը զբաղեցնում է 10 հազար քմ տարածք: Այն կառուցված է էկոլոգիապես մաքուր նյութերից եւ ժամանակակից էներգախնայող տեխնոլոգիաներով:

Ջերմամեկուսիչ համակարգերի շնորհիվ կրճատվում է էլեկտրականությունը, իսկ օդը սառեցնելու համար ցածր ածխածնային հետքով օդորակիչներ են ընտրվել: Մզկիթում ներկայացված են էկոլոգիական վերջին տեխնոլոգիաները, որոնք, օրինակ, թույլ են տալիս կարգավորել ծորակներից ջրի հոսքի արագությունը, ջրի կրկնակի օգտագործումը` զուգարաններում լվացվելուց հետո եւ բույսերը ջրելու համար: Արտաքին լուսավորությունը եւ ջրատաքացումը ապահովվում են արեգակնային մարտկոցների էներգիայի հաշվին:

Ողջ շենքով տեղադրված են էներգախնայող լամպեր, որոնք վերահսկվում են սենսորներով` մեխանիկորեն միացնելով դրանք նամազի ժամանակ եւ անջատելով, երբ շենքում ոչ ոք չկա: Կլիմայի վերահսկողության համակարգը կարգավորում է օդորակիչների աշխատանքը` կախված նամազի ժամից եւ մզկիթում մարդկանց թվից: Ըստ իշխանությունների` նման նախագծեր իրականացվելու են նաեւ այլ վայրերում: