Համակարգչային խաղերի սիրահար 20-ամյա երիտասարդը օգոստոսի 23-ի գիշերը դանակով հարձակվել է հարազատ տատիկի եւ պապիկի վրա. քննիչներին նա հայտարարել է, որ հանցագործությունը, հավանաբար կատարել է համակարգչային խաղի պերսոնաժներից մեկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տարածաշրջային քննչական կոմիտեի վարչությանը:
Քննության տվյալներով՝ 2014թ. օգոստոսի 23-ի երեկոյան Բարնաուլում կասկածյալը հյուր է գնացել իր մեծ ծնողներին: Գիշերը թոռը առանց որեւէ բացատրություն դանակի 20 հարված է հասցել տատիկին եւ 10-ից ավելի հարված՝ պապիկին: Տարեց տղամարդը մահացել է, իսկ կինը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես նշվում է, հանցագործությունը իրականացնելուց հետո երիտասարդը, ով ոչ աշխատում է, ոչ սովորում, գնացել է տուն, որտեղ էլ եւ նրան գտել է քննչական-օպերատիվ խումբը: Քննիչները պարզել են, որ իր ողջ ազատ ժամանակը երիտասարդը նվիրել է համակարգչային խաղերին:
«Կասկածյալը իր մեղքը չի խոստովանում՝ պնդելով, որ հանցագործությունը, հավանաբար, կատարել է համակարգչային խաղի պերսոնաժներից որեւէ մեկը: Երիտասարդը ձերբակալվել է», - ասվում է հաղորդագրությունում
«Սպանություն» հոդվածով քրեական հոդված է տարածվել:





























