Ղրղըզստանի հարավում զոհերի թիվը հասել է 191-ի։ Բժշկական օգնության է դիմել 1971 տուժած, հոսպիտալացվել է 957 մարդ։

Ղրղըզստանի հարավում ղրղըզների եւ ուզբեկների միջեւ միջէթնիկ բախումները շարունակվում են մի քանի օր։ Հանրապետության ժամանակավոր կառավարությունը Օշի շրջանում արտակարգ իրավիճակ է մտցրել, սակայն անկարգություններ են սկսվել նաեւ հարեւան Ջալալաբադի շրջանում, ուր եւս արտակարգ իրավիճակ է մտցվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հունիսի 16-ից Ղրղզստանում եռօրյա սուգ է հայտարարված։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնում է 100 հազար փախստականների մասին։