Համաշխարհային Facebook սոցիալական ցանցի կողմից իր օգտատերերին նոր ընկերներ ավելացնելու առաջարկները բողոքի ալիք են բարձրացրել։
Բանն այն է, որ Facebook-ում օգտատերին առաջարկած անձին ընկերների ցուցակում ավելացնելու առաջարկը մերժելուց հետո այն կրկին նույն անձի էջում է հայտնվում՝ առաջարկելով ավելացնել ընկերների ցուցակում եւ այսպես շարունակ։
Facebook-ից օգտվող Թուրքիայի քաղաքացիները իրենց հերթին բողոքում են այն հանգամանքից, որ իրենց ընկերների ցուցակում ավելացնելու առաջարկում հանդես եկող անձինք այլ երկրների քաղաքացիներ են, հիմնականում ռուս կանայք։


























