«Գազպրոմ» ԲԲԸ-ն «Բելտրանսգազ»-ին եւ Բելառուսի կառավարությանը հունիսի 21-ից գազամատակարարման հնարավոր դադարեցման մասին պաշտոնական նախազգուշացում է ուղարկել։ Ինչպես հայտնել է ռուսական գազային մոնոպոլիայի ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը, Բելառուսը կարող է շրջանցել գազամատակարարման սահմանափակումը, եթե մարի ռուսական ընկերությանն ունեցած իր պարտքը։

Հունիսի 15-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Բելառուսը պարտքը պետք  է վճարի հինգ օրվա ընթացքում, հակառակ դեպքում «Գազպրոմը» կսահմանափակի գազամատակարարումն այդ երկիր։

Ռուսաստանը Մինսկի պարտքը գնահատում է շուրջ 200 մլն, Մինսկը՝ 133 մլն դոլար։