Եգոր Բորիսովը Յակուտիայի նախագահի լիազորություններ է ստացել: Նման որոշում է կայացրել Յակուտիայի Պետական ժողովը: Բորիսովի օգտին քվեարկել է 61, դեմ` 2 եւ ձեռնպահ` 5 պատգամավոր:
Յակուտիայի նախագահի պաշտոնի համար Բորիսովի թեկնածությունը Յակուտիայի օրենսդիր մարմնին է ներկայացրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Այսօր` հունիսի 17-ի երեկոյան տեղի կունենա Յակուտիայի նոր նախագահի երդմնակալության արարողությունը:
2010-ի մայիսի 31-ից, երբ Յակուտիայի նախագահի պաշտոնը իր կամքով թողեց Վյաչեսլավ Շտիրովը, Բորիսովը նշանակվեց Յակուտիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:


























