Ղըրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւը կարծում է, թե Ղըրղզստանի սցենարը կարող է կրկնվել «գունավոր հեղափոխությունների» անցյալով այլ երկրներում, մասնավորապես` Վրաստանում:
Ակաեւի խոսքով, «կակաչների հեղափոխությունը» մշակվել էր օվկիանոսից այն կողմ՝ Ղըրղզստանում ԱՄՆ դեսպանի աջակցությամբ (Մարի Յովանովիչը ներկայումս Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն է): «Այն ժամանակ հեղափոխությունների տեխնոլոգիան բռնությունների վարակ բերեց, եւ տպավորություն ստեղծվեց, թե կարելի է ամբոխ հավաքել եւ լուծել բոլոր խնդիրները: Կարծում եմ՝ դա շատ վտանգավոր է»,- ասել է Ակաեւը:
Նրա կարծիքով՝ Զանգվածային անկարգությունների սպառնալիքը մեծ է այն երկրներում, որտեղ «գունավոր հեղափոխություններ» են եղել: «Ի՞նչ տվեց Վրաստանին «վարդերի հեղափոխությունը»: Չեմ բացառում, որ հեղափոխության վարակը Վրաստանում կարող է մահացու ազդեցություն ունենալ»,- ըստ Rosbalt-ի՝ ասել է Ակաեւը:


























