Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ուսանողները եղունգների համար եզակի ծածկույթ են հայտնաբերել: Undercover Colors անվանումը կրող լաքը անմիջապես փոխում է իր գույնը, եթե աղջկա խմիչքի մեջ ինչ-որ նյութ է խառնված: Բավական է միայն մատը ընկղմել հեղուկի մեջ:

 Տվյալ պահին միջոցը դեռեւս մշակման փուլում է եւ դեռ անհայտ է՝ երբ կարելի է այն ձեռք բերել: Այդուհանդերձ, Facebook սոցիալական ցանցի համապատասխան էջում այն արդեն հազարավոր բաժանորդներ ունի:

«Այդ լաքի եւ նմանատիպ այլ տեխնոլոգիաների օգնությամբ մենք հույս ունենք այնպես անել, որ պոտենցիալ հանցագործները վախենան մոտենալ կանանց՝ գիտակցելով, որ նրանց կարող են մերկացնել», հաղորդում է Meddaily-ն՝ վկայակոչելով Fox News-ին:

Գրեթե յուրաքանչյուր 5-րդ կին իր կյանքի ինչ-որ պահի բախվում  բռնաբարության հետ: