ՀԱՊԿ Քարտուղարության հայտով Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարությունը 2010թ. Հայաստանին 42 պետական կրթաթոշակ է հատկացրել Մոսկվայի եւ Սանկտ-Պետերբուրգի բուհերում սովորելու համար:
Ինչպես հարղոդեցին NEWS.am-ին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունից, թոշակի թեկնածուները պետք է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն ԿԳՆ մինչեւ հունիսի 18-ը: Մասնագիտությունները հիմնականում կապված են ատոմային անվտանգության, տեղեկատվական անվտանգության, շրջակա միջավայրի ռացիոնալ օգտագործման, անվտանգության համակարգերի կառավարման հետ:
Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե բուհ ընդունվելու դեպքում տղաները կարող են օգտվել բանակից տարկետում ստանալու իրավունքից:



























