Հունիսի 16-ի երեկոյան ԱՄՆ շատ կոնգրեսականներ զգուշացրել են Թուրքիային, որ հակաիսրայելական դիրքորոշման հետեւանքները կանդրադառնան Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ նրա հարաբերությունների վրա, գրում է ֆրանսիական «Le Figaro»-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Մամուլի ասուլիսի ընթացքում հանրապետականները եւ դեմոկրատները այսպես կոչված «մարդասիրական նավատորմին» սատարելու եւ Գազայի հատվածի ապաշրջափակման փորձ կատարելու համար քննադատել են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։ Նրանք Թուրքիային քննադատել են նաեւ այն բանի համար, որ նա դեմ է արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու որոշմանը։
«Եթե Թուրքիան այսուհետ եւս մնա իր ներկայիս դիրքորշմանը՝ մերձենալով Իրանի հետ եւ ավելացնելով Իսրայելի հանդեպ թշնամանքը, նա դրա համար կվճարի»,- հայտարարել է հանրապետական Մայք Փենսը։
Նա նաեւ ասել է, որ պատրաստ է վերանայել Հայոց ցեղասպանության մասին ունեցած իր դիրոքորոշումը։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչն ավելի վաղ չէր ցանկացել սատարել Կոնգրեսի 252-րդ բանաձեւին։
Հիշեցնենք, որ այդ բանաձեւը Կոնգրեսում ընդունվել էր մարտին, սակայն բախվելով Անկարայի բողոքին՝ քվերակության չէր դրվել Ներկայացուցիչների պալատի օրակարգում։




























