Boeing-737 ուղեւորատար ինքնաթիռը, որ հունիսի 17-ի առավոտյան ղազախական «Սարի-Աքթա» օդանավակայանից չվերթ էր կատարում դեպի Անթալիա, հարկադիր վայրէջք է կատարել:

Ինչպես հայտնել է օդանավակայանի տնօրեն Դաուլեթ Համզինը, հարկադիր վայրէջքի պատճառը շարժիչի մեջ հայտնված թռչունն է, հաղորդում է Dni.ru-ն:

Ինքնաթիռում եղել են անձնակազմի 5 անդամներ եւ 140 ուղեւորներ: Միջադեպի արդյունքում զոհեր եւ տուժածներ չկան: Ներկայումս ուղեւորները սպասում են այլ օդանավի: