Օգոստոսի 26-ին, ՀՀ Քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 3-րդ  մասի 2-րդ  եւ  3-րդ կետերի /պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը/ հատկանիշներով հանցագործություն կատարելու կասկածանքով իր աշխատասենյակում  ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանը:

Դատախազությունից հայտնում են, որ ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, ձերբակալվել էր  ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի «արագ արձագանքման» խմբի անդամ 1-ին կարգի մասնագետ, Զ.  Կարապետյանը, ով  իր ծառայողական լիազորությունների շրջանակներում, մի խումբ քաղաքացիների, թույլատրել է արգելված  վայրից` Կոտայքի մարզի Կապուտան, Ջրաբեր եւ Ֆանտան համայնքներից, տեղափոխել մեծ ծավալի սեւ հող, եւ այդ գործողություններին  չխոչընդոտելու ու  վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նրանցից պարբերաբար  ապօրինի  ստացել  է  ընդհանուր`  խոշոր չափերի`  975.000 ՀՀ դրամ  գումար  ապօրինի վարձատրություն:

Հարուցված քրեական գործի շրջանակներում, հուլիսի 24-ին Զ. Կարապետյանը  ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Զ. Կարապետյանի կողմից կատարված հանցավոր արարքին առնչություն է ունեցել նաեւ Ա. Լաբլաջյանը:

Նախաքննությունը շարունակվում է: