NASA -ի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են Space Launch System գերծանր հրթիռակիր հիմնական բաղադրիչների վրա աշխատանքն ավարտելու մասին: Փորձարկումը կարող  է կատարվել արդեն այս տարվա սեպտեմբերին, ասված է գործակալության կայքում:

NASA -ի ղեկավար Չարլզ Բոլդենը հայտնել է, որ իրենք հավատում են հրթիռակիր եւ օժանդակ այլ համակարգերի ստեղծմանը, որոնք մեզ կհասցնեն Մարս:

Փորձնական առաջին թռիչքին կմասնակցի 77 տոննանոց թեթեւ հրթիռակիր, որի արժեքը ավելի քան  7 մլրդ դոլար է: Հրթիռի  արձակումը նախատեված է 2018թ. նոյեմբերից ոչ ուշ, հայտնում է gazeta.ru-ն: