Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Գարեգին Աշոտի Գաբրիելյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` ոստիկանության զորքերի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության համար Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվել են ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետ Վանիկ Հարությունի Մանուկյանն ու ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Լյոնիկի Ջուլհակյանը:


























