Տիեզերագնաց, Խորհրդային Միության հերոս Վիկտոր Աֆանասեւը ծանր վիճակում հոսպիտալացվել է Կալուգայի մարզում տեղի ունեցած պատահարից հետո: Նախնական տվյալներով, Բրյանսկի մարզի Կարաչաեւյան շրջանի բնակչուհու վարած Daewoo Matiz-ն անցել է հանդիպակաց գոտի եւ բախվել է Աֆանասեւի վարած «Վոլգայի» հետ, հաղորդում է «Տրուդը»:
Աֆանասեւը, նաեւ Daewoo Matiz-ի վարորդն ու երկու ուղեւորները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վիկտոր Աֆանասեւը վիրահատության է ենթարկվել: Նա ծանր վնասվածքներ ունի՝ ազդրերի եւ ոտքի կոտրվածքներ, ուղեղի ցնցում, եւ ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այժմ որոշվում է Աֆանասեւին մարզկենտրոն տեղափոխելու հարցը: Սակայն վերջնական որոշում կկայացվի նրա վիճակը գնահատելուց հետո, հաղորդում է Pravda.ru-ն:



























