Առնվազն 400 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տները Ղըրղզստանի հարավում ազգամիջյան բախումների արդյունքում: Այդ մասին հունիսի 17-ին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական գործողությունների համակարգման վարչության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Բիրսը:
Նրա խոսքով, 75-ից 100 հազար մարդ, այն էլ հաշված միայն մեծահասակներին, անցել են Ուզբեկստանի տարածք: Եւս նվազագույնը 300 հազար քաղաքացիներ թողել են իրենց տները, սակայն չեն քլել երկրի տարածքը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրի հարավում ազգամիջյան բախումները ղըրղզների եւ ուզբեկների միջեւ սկսվել են հունիսի 11-ին:


























