Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մշակման մասին, որը կարող է օգտագործվել բեռներ տեղափոխելու համար:

Կորպորացիայի ներկայացուցիչների խոսքով՝ նախագծի վրա աշխատանքը ընթանում է երկու տարի եւ մինչ այս պահը գաղտնի էր պահվում:

Google-ում հույս ունեն, որ նման անօդաչու սարքերը կարող են օգտագործվել աղետների հետեւանքների վերացման ժամանակ.  դրանք կարող են բեռներ հասցնել արգելափակված տարածքներ, որոնց անհասանելի են այլ տրանսպորտային միջոցների համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: