Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել են NS-WP ազգայնական կազմակերպության 11 անդամներ, ովքեր մեղադրվում են երկու տասնյակից ավելի ծանր հանցագործությունների մեջ։ Ձերբակալվածները կասկածվում են տասնյակ մարդկանց սպանությունների, սպանության փորձերի, գողության, էլեկտրագնացքում կեղծ ռումբ տեղադրելու, ինչպես նաեւ եկեղեցական գույքն այրելու մեջ։
2010 թվականի փետրվարին Գանայի Հանրապետության 26-ամյա քաղաքացի Ատենգա Գվաջ Սողոմոնին սպանելու կասկածանքով ձերբակալվել էին ազգայնականներ Վալենտին Մումժիեւը եւ Գեորգի Տիմոֆեեւը։ Ավելի ուշ ոստիկանները բռնել էին 17-ամյա Եվգենի Կ.-ին, ով տարածել էր աֆրիկացու վրա հարձակվելու եւ նրան սպանելու տեսահոլովակը։
Ատենգայի սպանության տեսահոլովակն այնուհետ համընդհանուր դիտարկման համար տեղադրվել էր ինտերնետում։



























