Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17-ին աշխատանքային այցով ժամանել է Սանկտ-Պետերբուրգ: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը, Հայաստանի նախագահին «Պուլկովո» օդանավակայանում դիմավորել են Ռուսաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները,  Սանկտ-Պետերբուրգ է ժամանել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Նշենք, որ այսօր նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: