Լոնդոնում ձերբակալված Մաքսիմ Բակիեւը՝ Ղըրղզստանի նախկին նախագահի որդին, քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայում:

Լոնդոնի «Ֆարնբորո» օդանավակայանում «Ինտերպոլ»-ի հարցումով ձերբակալված Մաքսիմ Բակիեւի մոտ անհրաժեշտ փաստաթղթեր չեն եղել, հաղորդում է 24.kg-ն:

Ղըրղզստանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ Մեծ Բրիտանիային հարցում էր ուղարկել Մաքսիմ Բակիեւի արտաքսման վերաբերյալ:

Մաքսիմ Բակիեւը լքել էր Ղըրղզստանը ավելի քան երկու ամիս առաջ: Մայիսին Ղըրղզստանի պաշտոնանկ նախագահի որդու նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել՝ մեքենայությունների մեղադրանքով: