Օտար լեզուների քննությունների արդյունքները կարծես թե դիմորդներին գոհացրել են: Չնայած անգլերենի միջին միավորը 13,3 է կազմել, եւ 20 միավոր ընդամենը 7 դիմորդ է ստացել, սակայն բողոքարկման դիմումները սակավաթիվ են: NEWS.am-ին Գնահատման եւ թեստավորման կենտրոնից փոխանցեցին, որ քննության մասնակիցները հիմնականում դիմում են վերահաշվարկի խնդրով: Ընդհանրապես անգլերենի քննությունից 17-20 միավոր է ստացել դիմորդների 17,16 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ «հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննության միջին միավորը 11,3 էր, իսկ 20 միավոր ստացել էին 2 դիմորդ:

Նշենք, որ անգլերենի քննությանը մասնակցել է 7454 դիմորդ, գերմաներենի՝ 499, ֆրանսերենի՝ 18, իտալերենի՝ 4 եւ պարսկերենի քննությանը` 1 դիմորդ: Ի դեպ, այս մեկ դիմորդի համար նույնպես պարսկերեն լեզվի քննական թեստ է կազմվել: