Հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման MSN Messenger ծրագիրը, որը մշակել է Microsoft-ը եւ որն արդեն 15 տարի շուկայում է, ամբողջությամբ կփակվի հոկտեմբերին, փոխանցում է  BBC -ն:

Ծրագիրը թողարկվել էր 1999թ.: 2013թ. այն օգտվողներից մեծ մասի մոտ անջատվել էր, քանի որ   Microsoft-ը հրաժարվել էր Windows Live Messenger առցանց հավելվածը հետագայում զարգացնելուց` հօգուտ  Skype-ի, որն ընկերությունը գնել էր 2011 թ., փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

MSN Messenger-ը շարունակում է աշխատել միայն Չինաստանում, սակայն մինչեւ հոկտեմբերի 31-ը այն կանջատվի: Չինացի օգտատերին այդ մասին իրազեկել են տեղի լրատվամիջոցների եւ  էլեկտրոնային փոստերին նամակ ուղարկելու միջոցով:

MSN Messenger-ի բոլոր օգտվողների համար կապահովվի անվճար անցումը   Skype-ի: