Համաշխարհային բանկի տվյալներով` 2009 թ. աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 28.7 %, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը` 6.9 %: 2008 թ. համեմատ` ծայրահեղ աղքատ ընտանիքների թիվը 2009 թ. առնվազն կրկնապատկվել է այն դեպքում, երբ աղքատ ընտանիքների թիվը ավելացել է 5.2 տոկոսային կետով: Սա նշանակում է, որ ծայրահեղ աղքատ ընտանիքների թվաքանակը 23806-ից դարձել է 52987, իսկ աղքատ ընտանիքների թվաքանակը 180462-ից դարձել է 220394:

Չնայած աղքատների թվի աճին` նպաստ ստացողների թիվը կրճատվել է:

Ըստ կառավարության ներկայացրած տեղեկանքի` 2008 թ. ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը կազմել է 121160 կամ բնակչության 15.77%-ը: 2009 թ. նպաստառու ընտանիքների միջին ամսական թիվը կազմել է 107490 կամ բնակչության 14 %-ը: