Ոստիկանության աշխատակիցները բացահայտել են արտասահմանից ապօրինի թմրամիջոց փոխադրելու հերթական դեպքը:

Օգոստոսի 21-ին ոստիկանություն տեղեկություն ստացվեց, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վահե Կարապետյանի համար Ֆրանսիայից ծանրոցով թմրանյութ է ուղարկվել: Նույն օրը ոստիկանները Աբովյանի «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկի մոտից բերման ենթարկեցին Վահեի ծանրոցը ստացողին:

«Ընկերոջս խնդրանքով իմ անունից ծանրաց ա եկել, ստացել եմ, առանց իմանալու, թե ինչ կա մեջը»,- ասաց նա:

Բացելով ծանրոցը՝ ոստիկանները մաստակի տուփի մեջ հայտնաբերեցին 276 հատ ամբողջական դեղահաբ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: