Ղըրղզստանում անկարգությունների ժամանակ այրվել  Օշ քաղաքի 70 տոկոսը: Քաղաքի վարչակազմի նախնական գնահատականներով, վերականգնման ենթակա չեն 76 շենքեր եւ օբյեկտներ: Քաղաքային ենթակառուցվածքներին հասցված վնասի հստակ թիվն առայժմ հաշվարկված չէ, հաղորդում է 24.kg-ն:

Ազգային հողի վրա բախումները երկրի հարավում սկսվել են հունիսի 11-ին: Ջարդերի արդյունքում զոհվել է 191 մարդ: Առնվազն 400 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: Ղըրղզստանի ուզբեկ բնակիչներից 100 հազարը, որպես փախստական, հայտնվել են Ուզբեկստանի տարածքում: