Փորձարարական աշխատանքների կոնստրուկտորային բյուրոն «Պիկոր» բազմագործառույթ սարքի նոր տեսակ է թողարկել, որ թույլ է տալիս հայտնաբերել փլատակների տակ մնացած մարդկանց ` մի քանի մետր խորությունում, ինչպես նաեւ պարզել տուժածների հստակ թիվը՝ դիտելով պատերի միջով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ սարքը հաջողությամբ փորձարկվել է ԱԻՆ-ի մասնակցությամբ:
«Պիկորը» օգտագործում է ռադիոալիքների գերկարճ ազդակները, որոնք կարող են ներթափանցել սովորական շինանյութերից պատրաստված պատերից. աղյուս, բլոկներ, բետոն, երկաթբետոն, փայտ, ծածկույթ, ապակի: «Պիկորի» օգնությամբ կարելի է «տեսնել» փլատակների տակ սրտի տրոփյունը եւ մարդու շարժումները:
Բացի փրկարարական նպատակներից, սարքը կարող է ծառայել բանակի, հետախուզության եւ ոստիկանության շահերին` պատերի եւ փակ դռների հետեւում մարդկանց հայտնաբերելու համար:
«Պիկոր-Բիոն» «տեսնում է» անշարժ օբյեկտը 40 սմ հաստությամբ աղյուսե պատի միջով ` 2,5 մ հեռավորության վրա, ավազի 90 սմ-անոց շերտի միջով` 1,5 մ հեռավորության վրա, ձյան տակ այն գրանցում է մարդու շնչառոթյունը 2 մ խորությունից: Եթե առարկան շարժվում է, հայտնաբերելու հեռավորությունն ավելանում է 6-8 մ: Սարքը 41 x 27 սմ է, քաշը` 1,8 կգ:




























