Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 17-ի ուշ երեկոյան Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլը եւ բանակցությունների հեռանկարները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը։