ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւս մեկ տարով երկարաձգել է 2000թ. հունիսի 21-ին ընդունված նախագահական հրահանգի գործողությունը, որն ապահովում է ամերիկյան ատոմակայանների համար ռուսական միջուկային նյութերից արտադրված ատոմային վառելիքի անխափան ներկրումը:
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ համար կարեւոր խնդիր է մնում այն, որ ատոմային նյութերն ուղղվեն խաղաղ նպատակների, նաեւ պաշտպանված լինեն տարածվելու հնարավորությունից:
«Ռուսաստանի տարածքում կուտակված ատոմային նյութերի մեծ ծավալները շարունակում են անսովոր եւ բացառիկ վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար»,- ասված է փաստաթղթում:


























