Ազատության հրապարակում այսօր, ժամը 20։00-22։00-ը տեղի կունենա նստացույց՝ Հայաստանի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ Ակցիային, որը նախաձեռնել է Քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների կոմիտեն, նախկին քաղբանտարկյալներից բացի միանալու են նաեւ բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում եւ հայտնի մտավորականներ՝ դերասաններ Երվանդ Մանարյանը, Աշոտ Ադամյանը, դիրիժոր Օհան Դուրյանը, օպերային երգչուհի Ալիս Դուրյանը, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, գրող Լեւոն Խեչոյանը եւ այլք։  Նստացույցին ներկա կլինեն նաեւ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները։

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը նստացույց անցկացնելու Քաղաբանտարկյալների եւ քաղհալածյալների կոմիտեի իրազեկումն ի գիտություն չի ընդունել։