Սկանդալային «Էրգենեկոնի» գործում որպես կասկածյալ անցնող, դատարանի գործերին միջամտության մեջ մեղադրվող Թուրքիայի նախկին արդարադատության նախարար Շեյֆի Օքթայը Անկարայի դատարանում 14 ժամ հարցաքննության է ենթարկվել։
Նախկին նախարարի հետ հարցաքննությունը իրականացրել են Անկարայի գլխավոր դատախազի տեղակալ Համզա Քելեշը եւ հանրապետական դատախազ Մուսթաֆա Բիլգին։
Հարցաքննությունը տեւել է մոտ 15 ժամ, որի ընթացքում նախկին արդարադատության նախարարը պատասխանել է 100 հարցի, որոնք վերաբերվել «Էրգենեկոնի» գործում դատարանի գործունեությանը միջամտելու եւ դատական համակարգի նշանակումներում լիազորությունները չարաշահելուն։
Թուրքիայի արդարադատության նախկին նախարարը Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակներում ձերբակալվել էր հունիսի 1-ին, սակայն առողջական խնդիրների պատճառով ազատ էր արձակվել եւ տեղափոխվել հիվանդանոց։

























