Բելգիայում տեխնոլոգիա են ստեղծել, որի օգնությամբ հնարավոր է պարզել մետրոյում մարդու գտնվելու վայրը եւ նրան օգնել կողմնորոշվել մետրոպոլիտենի եւ հասարակական տրանսպորտի երթուղիների հարցում: Հեղինակը Հասելտի համալսարանի ուսանող Թոմաս Սթոքսն է:
Մասնագետների գնահատմամբ՝ այն GPS համակարգի կամ համացանցի ազդանշաններին լավ այլընտրանք է, որոնք երբեմն հասանելի չեն լինում ստորգետնյա տեղանքում: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա Գազետա»-ն:
Լիմբուրգից ուսանողը սկսել է նոր տեխնոլոգիան մշակել՝ մտահոգվելով մետրոյում GPS համակարգի բացակայության առնչությամբ: Սքոթսի խոսքով, նրանք, ովքեր սովոր են տեղանքում կողմնորոշվել գաջեթների օգնությամբ, չեն կարողանում ճիշտ ուղղությունը գտնել եւ դյուրությամբ «խճճվում են մետրոպոլիտենի ճյուղերի ուղղություններում»:
Մետրոյի համար նախատեսված համակարգն օգտագործում են հիմնական ցուցիչները, որոնք գոյություն ունեն բոլոր սմաթֆոններում: Դրանք միանում են հասարակական տրանսպորտի՝ ավտոբուսի կամ մետրոյի երթուղիների ժամանակացույցին:
Այդպիսով, օգտատերը կարող է հստակ իմանալ, թե որտեղ է գտնվում եւ որքան ժամանակ է պետք՝ անհրաժեշտ վերջնակետին հասնելու համար:
Այս տեխնոլոգիան արդեն հաջողությամբ փորձարկվել է Բելգիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Թոմաս Սթոքսը մտադիր է իր հայտնագործությունն առաջարկել տեխնոլոգիաների խոշորագույն ցուցահանդեսի ժամանակ, որն անցկացվելու է նոյեմբերին, ամերիկյան Դալլասում, ինչին կարող է հետեւել դրա կոմերցիոն թողարկումը:





























