Ամերիկյան «Apple» ընկերությունը որոշել է նվազեցնել «iPad mini»-ի արժեքը: Նվազագույն դեպքում սա վերաբերում է մանրածախ առեւտորվ զբաղվող «Amazon»-ին եւ «Best Buy»-ին, որոնց հետ համապատասխան բանակցություններ են վարել, հաղորդում է «Digitimes» պարբերականը: Աղբյուրների կարծիքով՝ նման միջոցառումներ կարող են ձեռնակրկվել նաեւ այլ արտադրողների կողմից:
Այժմ 16 ԳԲ հիշողությամբ «iPad mini»-ն «Amazon»-ում 240 դոլար կարժենա, իսկ «Best Buy»-ում՝ 199 դոլար, ինչը նախորդ գների համեմատ 100 դոլարով էժան է:
«Apple»-ում ակնկալում են, որ գնի նվազեցումը կնպաստի վաճառքի ավելացմանը: Երրորդ եռամսյակում գաջեթի վաճառքը նվազել էր միլիոն հատով՝ երկորդ եռամսյակի համեմատ:





























