Լեհաստանում հունիսի 18-ին ավարտվում է նախագահական քարոզարշավը: Պետության ղեկավարի աթոռին հավակնում են 10 հոգի: Հիմնական մրցակիցները Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ու ընդդիմադիր խոշորագույն կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին են:

Նախագահական քարոզարշավը Լեհաստանում շարունակվում է երկու ամիս: Վերջին օրը, որ կարելի է օգտագործել քարոզչության համար, Կոմորովսկին հանդիպելու է Օլշտինի եւ Սոպոտի ընտրողների հետ: Հունիսին նրա վարկանիշը տատանվում էր 41-48 տոկոսի սահմաններում:

Իսկ Կաչինսկին, որն այսօր դարձել է 61 տարեկան, կայցելի եղբոր՝ Սմոլենսկում ավիավթարի արդյունքում զոհված նախագահ Լեխ Կաչինսկու գերեզմանին: Կաչինսկու լավագույն արդյունքը 36 տոկոսն է, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:

Հունիսի 19-ին հանրապետության տարածքում «լռության օր» է: