Իրանից Գազայի հատված ուղեւորվող մարդասիրական նավատորմը առանց խոչընդոտների հանդիպելու կանցնի Սուեզի ջրանցքով։
Եգիպտոսի իշխանությունները մերժել են Բենիամին Նաթանյահուի կառավարության խնդրանքը՝ իրանական նավերին արգելել անցնել ջրանցքով։
Եգիպտոսի իշխանությունները բացատրել են Իսրայելին, որ միջազգային իրավունքի նորմերն իրենց թույլ չեն տալիս արգելել այս կամ այն երկրի նավերին՝ անցնել Սուեզի ջրանցքով։
Իրանական նավատորմը պատրաստվում է ծով դուրս գալ հաջորդ շաբաթ։



























