«Calico» ընկերությունը, որն «Google» ամերիկյան ինտերնետ-կորպորացիայի՝ բիոտեխնոլոգիաների վրա մասնագիտացված ստորաբաժանումն է, համաձայնության  է եկել «AbbVie» բիոդեղագործական ընկրերության հետ՝ տարիքային հիվանդությունների բուժման մեթոդների հետազոտման եւ մշակման ոլորտում համագործակցելու համար, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վակայկոչելով «The New York Times»-ին:

Հաղորդում են, որ խոսքը քաղցկեղի եւ նեյրոգեներատիվ խանգարումների բուժման մասին է:

Համագործակցության պայմանների համաձայն՝ նախագծի ֆինանսական աջակցությունը նախնական փուլում կազմելու է 250 մլն դոլար ամեն կողմից, ապագայում ընկերությունները կներդնեն եւս 500-ական մլն դոլար:

«Calico»-ն իր մշակումները կօգտագործի դեղամիջոցների հայտնագործման եւ ստեղծման համար, իսկ « AbbVie »-ն աջակցելու է  հետազոտությունների եւ մշակումների ոլորտում, ինչպես նաեւ օգնելու դեղամիջոցները շուկա դուրս բերել:

Բացի այդ, «Calico»-ն « R&D » կենտրոն կբացի Սան Ֆրանցիսկոյում: Այն կենտրոնանա դեղամիջոցների ստեղծման վաղ փուլերի վրա եւ նրանց փորձարկման վրա: « AbbVie »-ն իր վրա կվերցնի մշակման ավելի ուշ փուլերը եւ դրանց իրացումը, որոնք փորձարկումներ են անցել: