Ամերիկացի աստղագետների առաջ խնդիր է հարուցել ոչ այդքան վերջերս հայտնաբերված սեւ անցքը «М82» համաստեղությունում, որը կոչվում է «Սիգարա»:

Հայտնի է, որ սեւ անցքերն անտեսանելի են աստղագիտական սարքերի համար, եւ դրանք հնարավոր է հայտնաբերել միայն շրջակա աստղերի եւ գազի ամպերի վրա ջգողական ազդեցության շնորհիվ:

Վերջին հայտնագործությունը զարմացնում է իր չափերով: Բանն այն է, որ սեւ անցքը, որը Երկիր մոլորակից 12 մլն լուսնային տարվա հեռավորության վրա է, սովորականից կտրու է մեծանում:

Մինչ այսօր մասնագետներն ուսումնասիրում են առեղծվածային սեւ անցքերը:Ենթադրվում է, որ հսկայական սեւ անցքերի ձեւավորումը տեղի է ունենում միջին մեծության անցքերից, որոնց զանգվածը տատանվում է մի քանի հարյուրից մինչեւ միլիոն արեգակնայինի միջեւ, հաղորդում է «informing.ru»-ն: